ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ուկրաինական անօդաչուների հարձակումը Խերսոնի մարզի բնակավայրերի բնակելի թաղամասերի վրա հետ է մղվել: այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Դնեպր» խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ռուլևը:
«Դնեպր» խմբավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը հետ է մղել ուկրաինացի ազգայնականների ԱԹՍ-ների հերթական գրոհը Խերսոնի շրջանի բնակավայրերի բնակելի թաղամասերի վրա։ Հարվածային ԱԹՍ-ներ են ոչնչացվել Օբրիվկա, Նովայա Մայաչկա, Պոդստեպնոյե և Սագի բնակավայրերի շրջանում»,-ասել է Ռուլևը։
Նրա տվյալներով` խմբավորման հրետանու կրակով «Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ռեզերվների կենտրոնացման շրջանում ոչնչացվել է հակառակորդի կենդանի ուժը»:
Նրա տվյալներով` խմբավորման հրետանու կրակով «Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ռեզերվների կենտրոնացման շրջանում ոչնչացվել է հակառակորդի կենդանի ուժը»:
«Բուրգունկա և Լվովո բնակավայրերի շրջանում «Դնեպր» խմբավորման հրետանային ստորաբաժանումները շարքից հանել են ուկրաինացի ազգայնականների ավտոմոբիլային զրահատանկային տեխնիկան, խափանվել են մարտական շփման գծում հակառակորդի ստորաբաժանումների ռոտացիաները»,-ասել է «Դնեպր» խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։