ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա ԱԹՍ–ների հարձակումների հետ և տվյալներ չունի, թե ով է կանգնած դրանց հետևում:
««Նովիչոկի» հետ գործերն ավելի արագ էին գնում․ Սպիտակ տունը միշտ «տվյալներ ուներ»։ Ուղեղն էլ չի՞ աշխատում»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին, երկու սարք շարքից հանվել է:
Տուժածներ և նյութական վնասներ չկան։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ պետության ղեկավարն այդ պահին Կրեմլում չի եղել: