Թուրքիայում ձերբակալվել է ՔԱԿ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդ

Արխիվային լուսանկար
Թուրքիայի ուժային կառույցներն ակտիվորեն ռեյդեր են իրականացնում երկրում համընդհանուր ընտրություններից առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Թուրքիայի ուժայինները Քրդստանի Աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված կազմակերպություն) հետ կապերի մեջ կասկածվող անձանց ձերբակալման գործողություն են իրականացրել, հայտնել է Sabah-ը:
Նշվում է, որ ռեյդերի արդյունքներով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 32 մարդ:
Գործողություններն իրականացվել են 6 շրջաններում։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ոստիկանությունը 110 մարդու էր ձերբակալել ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով: Հատկանշական է, որ ձերբակալությունները անցկացվում են Թուրքիայում համընդհանուր ընտրություններից անմիջապես առաջ։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի հիմնական հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: