Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար
Լրատվամիջոցը խորհուրդ է տալիս սեփական աչքերով տեսնել ամենագեղեցիկ տաճարները, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ ճարտարապետական կոթող է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Luxatic կայքը Երևանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում
Նշվում է, որ 25 եկեղեցիները և՛ ներսից, և՛ դրսից ոչ միայն հիասքանչ կրոնական կառույցներ են, այլև համաշխարհային պատմության մի մասը, որոնք շատ բան են պատմում յուրաքանչյուր երկրի յուրահատուկ մշակույթի մասին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ցանկում 17-րդն է։
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաև որպես Երևանի Մայր տաճար, այն Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից»,- գրում է կայքը։
Լրատվամիջոցը խորհուրդ է տալիս սեփական աչքերով տեսնել ամենագեղեցիկ տաճարները։
Լոռու մարզում գտնվող եկեղեցու վերանորոգման համար կպահանջվի մոտ 170 մլն դրամ. Անդրեասյան