Պարեկներն ավտոմեքենաների ապակիների մգացվածությունը չափող սարքեր կստանան

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Պետգնման մրցույթի արդյունքում խնայված գումարով նախատեսվում է ձեռք բերել նաև 16 ալկոթեստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ապակիների մգացվածությունը չափող սարքեր։
Գնման գործընթացի ու պետական բյուջեից ֆինանսավորման որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Որոշման նախագծից պարզ է դառնւմ, որ գնումն իրականացվելու է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ից։
Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցով
Ձեռք է բերվելու 195 չափող սարք` 26,4 մլն դրամով։
Մրցույթի արդյունքում խնայված գումարով նախատեսվում է ձեռք բերել նաև խմածությունը չափող 16 սարք (ալկոթեստ) և 4 սենսորային հեռուստացույց` Աշտարակ քաղաքում նոր բացվող հաշվառման-քննական ստորաբաժանման համար` քաղաքացիների հերթը սպասարկելու նպատակով։