ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պապիկյանը հավաքի մասդնակիցների հետ զրուցել է ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել բարձրացրած հարցերը և առաջարկները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈւ բարեփոխումների ընթացքը:
Պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու համար: