Մայիսի 5-ին Լուսնի կիսախավարում կդիտվի

Մեկնարկից մոտավորապես 1 ժամ 15 րոպե անց գրանցվելու է կիսախավարման պիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մայիսի 5-ին Լուսնի կիսախավարում կդիտվի, որը սկսվելու է Երևանի ժամանակով 19։54-ին։ Տեղեկությունը հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը։
«Կիսախավարման պիկը գրանցվելու է 21։22-ին և ավարտվելու է 23։31–ին։ Ընդհանուր առմամբ տևելու է 3 ժամ 37 րոպե»,– ասված է հաղորդագրությունում։
Լուսնի կիսախավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի ստվերի միջով, որը Երկրի ստվերի արտաքին թույլ մասն է։ Կիսախավարման ժամանակ Լուսինը սովորականից մի փոքր ավելի մուգ է թվում։
Նշենք, որ Լուսնի կիսախավարումները, ի տարբերություն Լուսնի ամբողջական կամ մասնակի խավարումների,կարող են ավելի դժվար տեսանելի լինել անզեն աչքով դիտարկելիս:
Հիշեցնենք, որ նախորդ տարի` նոյեմբերի 8-ին, եղել է Լուսնի լրիվ խավարում։ Այն հնարավոր է եղել տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկայից, բայց Հայաստանից` ոչ, քանի որ այդ ժամանակ մեր երկրում ցերեկ է եղել։