ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա

Փաշինյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա։ Փաշինյանն այս մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում:
«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Մոսկվա»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք ` Փաշինյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ: