«Հայը ջազում, ջազը բակում…»․ Գյումրիում ազդարարվեց ամենամյա փառատոնի մեկնարկը

Գյումրիում ազդարարվեց ամենամյա փառատոնի մեկնարկը
Մի քանի օր շարունակ ջազ կհնչի թանգարանների բակերում։
Sputnik
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում «MALKHAS JAZZ BAND»-ի համերգային ծրագրով ազդարարվեց «HAY-AT JAZZ» ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը:
4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիները:
Գունավոր շշերի գեղեցիկ մեղեդին Երևանում. Ռոստիսլավին հրավիրել են փառատոնի մասնակցելու
Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ. ջազ կհնչի Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի թանգարանների, Ասլամազյանների պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի բակերում:
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։
Գյումրու փառատոնի շրջանակներում թատերասերին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնը