ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը թողել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին նշված է նրա ֆեյսբուքյան էջում։
«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար»,-մասնավորապես գրել է նա:
Սարգիս Կարապետյան
© Photo : пресс-офис АППТ
Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլից մինչ օգոստոս Հայկ Չոբանյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էր, իսկ մինչ այդ Չոբանյանը Տավուշի մարզպետն էր։
Հավելենք, որ ԱՏՁՄ վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։