Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հետևել են ոստիկանների ծառայությանն ու ծանոթացել կենցաղային պայմաններին։
Sputnik
ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ, կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվել ծառայողներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Սուրեն Պապիկյանը Սյունիք է գնացել
Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ոստիկանների ծառայությանն ու ծանոթացել կենցաղային պայմաններին։
Կապանում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։