Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է այրվել

Այրվող ավտոմեքենա
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին` դաշտամիջյան հատվածում, մեքենա է այրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Այրվող ավտոմեքենա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 14։16-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջները աշխատում են դեպքի վայրում
Պարզվել է, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։07-ին։
Այրված ավտոմեքենան
Նուռնուսում 51-ամյա քաղաքացին ձորն է ընկել