«Fly Arystan»–ը վերսկսել է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով թռիչքները

«Fly Arystan» ավիաընկերության ինքնաթիռներից
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Fly Arystan» ավիաընկերությունն այսօրվանից վերսկսել է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով թռիչքները: Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։

«Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ղազախական «Fly Arystan»–ը 2022 թվականի հունիսից նաև Ալմաթի–Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր է գործարկել: