Երևան–Նովոսիբիրսկ–Երևան. «FlyOne Armenia»–ն նոր ուղղություն է ավելացրել իր չվացուցակում

Չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացել է ևս մեկ ուղղություն` Երևան–Նովոսիբիրսկ–Երևան չվերթը։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս երթուղու առաջին չվերթը կայացել է մայիսի 3-ին։
«Երևան-Նովոսիբիրսկ-Երևան ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
FlyOne Armenia-ն կապի մեջ է ուղևորների հետ. ընկերությունը մեկնաբանել է ստեղծված դրությունը