Երևանի բենզալցակայաններից մեկի աշխատանքը կասեցնելու համար դիմել են ՆԳՆ-ին

«Տիտան Օիլ» բենզալցակայանը
Պարզվում է` դեռ նախորդ տարի բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջ է եղել, սակայն այն չի կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Տեսչական մարմինն այսօր դիմել է ՆԳՆ` «Տիտան Օիլ» բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշման կատարման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյանփողոցների խաչմերուկում գտնվողբենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
«Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործող ընկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրվածկարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը ևշարունակել է շահագործել նշված հասցեումգտնվող բենզալցակայանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քանի որ հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում բենզալցակայանի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար։