ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Միջուկային բժշկությունը` գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով, ուռուցքաբանության ոլորտում հասանելի կլինի մեր երկրում։ Փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռքբերել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենը։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Անահիտ Ավանեսյանի ու «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենի հանդիպումը
Համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի մեր երկրում ռադիոդեղամիջոցների արտադրություն իրականացնել, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կներդրվեն ախտորոշման և բուժման նոր մեթոդներ:
«Քննարկմանը պայմանավորվել են հայ և ռուս մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել` քայլ առ քայլ մշակելու համագործակցության հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Ավանեսյանի ու «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենի հանդիպումը
Նշենք, որ «Ռուսատոմ առողջություն» ընկերությունը զբաղվում է միջուկային բժշկության տեխնոլոգիաների զարգացմամբ, ռադիոնուկլիդային թերապիայի համար արտադրում է նոր ռադիոդեղագործական դեղամիջոցներ, նաև ընդլայնում է ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ միջուկային բժշկության մեթոդների կիրառումը: