Նարեկ Մկրտչյանն Աբու Դաբի է մեկնում

Նարեկ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
«AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովի նպատակն է խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մայիսի 8-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ` Աբու Դաբի։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Նախարարը Աբու Դաբիում կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին։
Նշենք, որ AIM - ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում: