ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կրեմլը անօդաչու սարքերով գրոհելու ուկրաինական փորձից հետո մայիսի 9-ին Կարմիր հրապարակում շքերթ անցկացնելու ծրագիրը չի փոխվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե շքերթ անցկացնելու ծրագրերը պահպանվում են, Պեսկովը դրական պատասխան է տվել:
«Այո»,– ասել է նա։
Հիշեցնենք` Կրեմլի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս գիշեր Կիևը փորձել է ԱԹՍ-ներով հարված հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: