ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը հեռացնում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են թշնամանքի աճին, միանգամայն չեն մոտեցնում խաղաղությունը», - ասել է Պարոլինը Հռոմում կայացած հանրային միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք` Կրեմլի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս գիշեր Կիևը փորձել է ԱԹՍ-ներով հարված հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: