Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին. տեսանյութ

Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ գիշերը Կիևը փորձել է ԱԹՍ-ով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։
ՌԴ նավատորմի ուժերը ՀՕՊ-ի օգնությամբ հետ են մղում Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ների հարձակումը
Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը:

«Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Մեծ հաղթանակի 78–րդ տարեդարձի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում:

Կրեմլից հայտնում են, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։
Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի։
Ուկրաինան 3 նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ներ արտադրողի հետ
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։