Կարեն Խաչանովը Մադրիդում պարտվել է աշխարհի առաջին ռակետին

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Իսպանիայի մայրաքաղաքում անցկացվող Masters մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդում ընթացող թենիսի Masters մրցաշարի քառորդ եզրափակիչի խաղում պարտվել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին:
Հանդիպումն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ հօգուտ Ալկատրասի: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 50 րոպե։
Նշենք, որ կիսաեզրափակիչում իսպանացին կմրցի Դանիել Ալտմայեր (Գերմանիա) - Բորնա Չորիչ (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն: