ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը կկայանա մայիսի 17-18-ը Մինսկում

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում. Արխիվային լուսանկար
Նախատեսվում է քննարկել նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում ձևավորվող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա այս տարվա մայիսի 17-18-ը Մինսկում: Տեղեկությունը նշած է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կայքում։
Այսօր Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի նիստը:
«Միջոցառման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը բարձր մակարդակով անցկացումն ապահովելու ուղղությամբ գործողությունների համակարգման անհրաժեշտ հարցեր: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 17-18-ը», - նշված է հաղորդագրության մեջ:
Նիստի շրջանակում նախատեսվում է քննարկել Բելառուսի և Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովին ՀԱՊԿ ԽՎ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցերը:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում ձևավորվող իրավիճակը:
Մինսկում նախատեսվում է քննարկել նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության նախագիծը՝ ուղղված սպառազինությունների մրցավազքի կանխմանը, երեխաների և երիտասարդների շրջանում թմրանյութերի չարաշահմանը հակազդելու ու նրանց առողջ ապրելակերպի խթանման մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության նախագիծը և այլ փաստաթղթեր:
ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն ցանկացած մարտահրավերի. միացյալ շտաբի պետ