Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չկա. գլխավոր դատախազ

Արխիվային լուսանկար
Աննա Վարդապետյանի կարծիքով` քաղաքական գործունեությամբ զբաղվելը, բայց կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով անցնելը հիմք չէ «քաղբանտարկյալ» որակավորման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային մակարդակում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չկա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ըստ գլխավոր դատախազի` քաղաքական գործունեությամբ զբաղվելը, բայց կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով անցնելը մեխանիկական հիմք չէ քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու համար։
«Եթե գոնե դատարան գնացած գործերի մեղադրանքները նայենք, դրանք առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են ու քաղաքական որևէ տարր չեն պարունակում»,–ասաց Վարդապետյանը: