Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գոռ Ազիզյանը արծաթե մեդալ նվաճեց

Բռնցքամարտ
57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում 4:0 հաշվով պարտվեց բուլղարացի Կոնստանտին Կոստովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Գոռ Ազիզյանը արծաթե մեդալ է նվաճել Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում 4:0 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կոնստանտին Յորդանո Կոստովին:
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ)։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ղազարյանը 1 նոկաուտով հաղթել է մրցակցին
Հիշեցնենք, որ Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է Երևանում ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ: