Երևանից ուղիղ չվերթ չկա. ինչպես է Թուրքիա գնալու Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը

Հայկական պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երևան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` հավելելով, որ ԱԺ նախագահի խոսնակը չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը։

«Տեղեկացանք նաև, որ հնարավոր է` Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց, պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»,–գրում է թերփը։

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ:
Հայաստանից Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։