ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Բռնցքամարտիկ, 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչ մենամարտում պարտության մատնեց իտալացի Ջոնաթան Պիսանոյին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այդ 57 կգ և 80 կգ քաշային կարգերում համապատասխանաբար Գոռ Այվազյանն ու Աղվան Ալեքսանյանը պարտվել են իրենց մրցակիցներին` դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ։
Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 10 բրոնզե, 2 արծաթե և 1 ոսկե մեդալ։
Հիշեցնենք, որ այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերի օրն էր։ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը անցկացվում էր Երևանում ապրիլի 25-ից մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ: