ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսին այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է SANA-ն:
«Նախագահներ Ասադը և Ռայիսին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համապարփակ համագործակցության ծրագրի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 3-ին Ռայիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Սա 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի նախագահի առաջին այցն է երկիր:
Բաշար Ասադը և Էբրահիմ Ռայիսին
© AP Photo / Syrian Presidency via Facebook via AP
Ռայիսիի Դամասկոս ժամանելուց հետո երկու երկրների նախագահները բանակցություններ են վարել։