ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023» միջազգային շրջանաձև մրցաշարի առաջին տուրից հետո ամերիկահայ Սամուել Սևյանն առաջատարներից է։ Նա պարտության է մատնել Չեխիան ներկայացնող Տայ Նգույենին։
Ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն հաղթանակ է տարել Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբաեի նկատմամբ, իսկ հնդիկ Ս. Լ. Նարայանան էլ հաղթել է հայ գրոսմայստեր Արթուր Դավթյանին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը և ՌոբերտՀովհաննիսյանը ոչ–ոքիեն ավարտել հանդիպումները համապատասխանաբար գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի հետ։
Հիշեցնենք, որ «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023» միջազգային շրջանաձև մրցաշարն անցկացվում է մայիսի 2-ից 12-ը։ Մասնակցում են 10 շախմատիստ աշխարհի 8 երկրներից` Սամուել Սևյանը ԱՄՆ -ից, Անդրեյ Եսիպենկոն Ռուսաստանից, Ամին Տաբատաբաին Իրանից, Թայ Դայ Վան Նգուենը Չեխիայից, Ս. Լ. Նարայանանը Հնդկաստանից, Նոդիրբեկ Յակուբոևը Ուզբեկստանից, Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից:
Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 դրամ: