ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Նյուրնբերգյան գործընթացի կարևորությանը համաշխարհային պատմության մեջ և հիշեցրել է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ «ցեղասպանություն» եզրույթը մտավ միջազգային իրավունքի բառապաշար:
Այս մասին դեսպանը հայտարարել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ իր ելույթի ընթացքում։
Այս մասին դեսպանը հայտարարել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ իր ելույթի ընթացքում։
Դեսպանը նշել է, որ ֆիլմը պատմում է մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի` Նյուրնբերգյան դատավարության (1945- 1946թթ.`) ֆաշիստական Գերմանիայի ղեկավարների նկատմամբ դատավարության մասին:
«Նյուրենբերգյան դատավարությունը հսկայական ազդեցություն է ունեցել միջազգային իրավունքի ժամանակակից համակարգի զարգացման վրա։ Առաջին անգամ Նյուրնբերգյան տրիբունալի որոշմամբ պաշտոնապես ներմուծվել է «ցեղասպանություն» եզրույթը, որը հետագայում ընդգրկվել է միջազգային իրավունքի մեջ»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով` Նյուրնբերգյան գործընթացը թույլ տվեց համակողմանիորեն իմաստավորել այն ողբերգական իրադարձությունները, որոնք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` ավելի լավ գիտակցել և հասկանալ նացիստական գաղափարախոսության վերածննդի և գործողության մեխանիզմը:
Կոպիրկինը ցավով նշեց, որ նացիզմի գաղափարախոսությունն ու պրակտիկան կրկին վերածնվում են Եվրոպայում: Դեսպանն ընդգծեց, որ պատահական չէ, որ դա տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու և մեղավորներ գտնելու փորձերի ակտիվացմամբ, որոնք պատասխանատու կլինեն կատարված հանցագործությունների համար, վերանայեն ԽՍՀՄ-ի դերը տիեզերական չարիքի դեմ տարած հաղթանակի գործում:
Նման ֆիլմերը կարևոր դեր են խաղում, քանի որ թույլ են տալիս մեզ ևս մեկ անգամ վերադառնալ այդ իրադարձություններին:
«Նյուրնբերգ» ֆիլմի սցենարի հիմքում Ալեքսանդր Զվյագինցևի «Հավիտյանս հավիտենից» գիրքն է: Գործողությունը ծավալվում է Գերմանիայի կապիտուլյացիայից կես տարի անց, երբ սկսվում է նացիստական հանցագործների նկատմամբ դատավարությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023 թվականի մարտի 2-ին։

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվան ընդառաջ «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում կազմակերպել էր ռեժիսոր Սերգեյ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական հանցագործների նկատմամբ հաղթող երկրների դատավարության մասին: