Ուկրաինայում երեք ամսով երկարաձգել են ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը

Արխիվային լուսանկար
Սա Ռադայի արդեն յոթերորդ քվեարկությունն է ռազմական դրության երկարաձգման օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգվել են ևս 90 օրով։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
Մայիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարան է ներկայացրել երկրում ռազմական դրության գործողությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին օրենքների նախագծեր:
«Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի գործողության ժամկետը 2023 թվականի մայիսի 20-ի Մոսկվայի ժամանակով 05:30-ից երկարաձգվում է 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը», - հայտնել է Ժելեզնյակը:
Խորհրդարանականի խոսքով՝ սա արդեն 7-րդ քվեարկությունն է, երբ Ռադան կողմ է քվեարկում ռազմական դրությունը երկարաձգմանը: