Ուգանդայի աշխատանքի նախարարին նրա թիկնապահը գնդակահարել է աշխատավայրի ճանապարհին

Չարլզ Օկելո Էնգոլա
Թիկնապահը փախուստի է դիմել դեպքի վայրից դիմել, իսկ ավելի ուշ` ինքնասպանություն գործել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ուգանդայի աշխատանքի, զբաղվածության և արտադրական հարաբերությունների նախարար Չարլզ Օկելո Էնգոլային գնդակահարել է իր թիկնապահն աշխատանքի գնալու ճանապարհին: Տեղեկությունը հայտնում է Daily Monitor պարբերականը։
Ոստիկանության տեղեկություններով` մի քանի կրակոցներ են արձակվել։
Թիկնապահը փախուստի է դիմել հանցագործության վայրից, իսկ ավելի ուշ ինքնասպան է եղել։
Պարբերականը մեջբերում է Ուգանդայի տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների նախարարի հայտարարությունն այն մասին, որ Էնգոլան գնդակահարվել է նախարարների կաբինետի նիստին գնալու ճանապարհին։
Հաղորդվում է, որ նախարարի անձնական քարտուղար Ռոնալդ Օտիմը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները։ Իրավապահները փորձում են պարզել կատարվածի դրդապատճառները։