ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ծնվել է դերասաններ Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի առաջնեկը։ Դերասանուհին տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում և գրել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել ապրիլի 28–ին:
Դատելով նրա տեղադրած կապույտ էմոջիից` տղա է ծնվել։
Կադրերում երևում է, որ փոքրիկի պորտալարը կտրել է Պավելը, որն այդ պահին քիչ է մնացել` ուշաթափվի: Երեխային և Զեփյուռին այցելել են նաև Պավելի առաջին ամուսնությունից ծնված զավակները` Տիմոֆեյը և Միան։
«Առողջություն մայրիկին և փոքրիկին։ Զիպի, դու նույնիսկ ծննդաբերությունից հետո ես ամենագեղեցիկը»,– գրել են դերասանուհու հետևորդները:
Հիշեցնենք, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն իրենց հարաբերություններն օրինականացրին այս տարվա մայիսի 12-ին, իսկ հարսանեկան արարողությունը կայացավ օգոստոսի 25-ին։