Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ N զորամասեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարների ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր
«Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով»,– ասված է հաղորդագրությունում։
Սուրեն Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։
Շրջայցի ավարտին նախարարը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով:
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր