Ռուսները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում. ԿԲ-ի գնահատականը

Զբոսաշրջիկ Երևանում. Արխիվային լուսանկար
Ըստ ԿԲ պատվերով անցկացված հարցումների՝ ռուսաստանցիների առնվազն կեսը պատրաստ է մեկ տարի և ավելի մնալ Հայաստանում։ Նրանց կողմից բացված ձեռնարկությունները շարունակում են բարձր աշխատավարձով աշխատակիցների ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսաստանցիները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում, քան նախկինում։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի պատվերով անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումները։
«Ըստ այդ կանխատեսումների՝ ավելի մեծ թվով ռելոկանտներ Հայաստանի հետ ավելի երկարաժամկետ կանխատեսումներ են կապում։ Նրանց առնվազն կեսը դեռ մեկ տարի կամ ավել իրեն տեսնում է Հայաստանում», - նշեց նա։
2022 թվականին օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի հետ մեկտեղ Հայաստանում կտրուկ աճել է ոչ ռեզիդենտների ներդրումների ծավալը՝ գրեթե կրկնակի (96%–ով)՝ հասնելով 1 մլրդ 287 մլրդ դրամի (մոտ 3,25 մլն դոլար)։ Եկած ռուսաստանցիները հիմնականում ցպահանջ ավանդներ էին կատարում, ինչը խոսում էր Հայաստանի վերաբերյալ նրանց ծրագրերի կարճաժամկետ լինելու մասին։ Գալստյանի խոսքով` նրանք, ովքեր կորոշեն մնալ երկրում, ամենայն հավանականությամբ կսկսեն ժամկետային ավանդներ բացել, իսկ բանկերը նրանց համար վարկային և այլ պրոդուկտներ կկազմեն։
Ինչ վերաբերում է ռելոկանտների բացած ձեռնարկություններին, ապա դրանց շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը, ըստ վիճակագրական տվյալների, 2022 թվականին աճել է մի փոքր ավելի, քան 75 տոկոսով՝ հասնելով մոտ 295 մլրդ դրամի։ Վերջին մեկ տարվա ընթացքում բացված ՏՏ ընկերությունները նախկինի պես պատրաստ են բարձր աշխատավարձով մասնագետներ ներգրավել, ինչն էլ անդրադառնում է աշխատավարձերի միջին աճի վրա: