ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։ Այդ մասին որոշում է կայացվել կուսակցության վարչության այսօրվա նիստում, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է քաղաքական կառույցի ֆեյսբուքյան էջում։
«Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը»,– ասված է հաղորդագրությունում։
Հաստատվել են նաև կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։
Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախորդ նիստն անցկացվել էր ապրիլի 25-ին։