ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Բրյանսկի մոտ գտնվող Սնեժետսկայա կայարանում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել պայթուցիկ սարքի գործարկման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիներից» հայտնել էին, որ բեռնատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները ռելսերից դուրս են եկել կողմնակի անձանց միջամտության պատճառով:
«Սնեժետսկայա կայարանում գործարկվել է դեռևս անհայտ պայթուցիկ սարք ։ Պատահարի հետևանքով ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և մի քանի վագոններ», - գրել է Բոգոմազը Telegram–յան ալիքում։
Նշվում է, որ տուժածներ չկան, բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում:
Հիշեցնենք` «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել էր, որ նշված հատվածում երթևեկությունը դադարեցված է: Վթարի հետևանքների վերացման աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ: