ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Չարլզ III–ի թագադրության ժամանակ արքայազն Հարրիի մոմե արձանիկը կներկայացվի Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանի թագավորական ցուցանմուշների շարքում այն դեպքում, երբ նրա կնոջ` Մեգան Մարքլի արձանիկը կմնա հայտնիների ցուցասրահում։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Մեգան Մարքլը չի մասնակցելու թագարդության արարողությանը և մնալու է Լոս Անջելեսում որդու` Արչիի հետ` նշելու նրա ծննդյան օրը։
Մադամ Տյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Տիմ Ուոթերսը նշել է, որ արքայազն Հարրիի արձանիկը թագավորական ցուցանմուշների շարքում կմնա մինչև թագադրման հետ կապված արարողությունների ավարտը, որից հետո այն կվերադարձվի երեկույթների սրահ։
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխաներին` արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբեթին չեն հրավիրել Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրությանը։
Չարլզ III–ի և նրա տիկնոջ` Կամիլայի թագադրման արաողությունը նախատեսված է մայիսի 6-ին։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը լքել են Մեծ Բրիտանիան մոտ երեք տարի առաջ` թագավորական ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտից հետո հրաժարվելով կատարել թագավորական պարտավորությունները։
2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին, որում մեղադրեց հարազատներին անտարբերության, մշտական ճնշումների և նույնիսկ ռասիզմի մեջ։