Հայ և իրանցի գործարարները Կապանում քննարկում են համագործակցության հնարավորությունները

Նման միջոցառումները կարևոր հարթակ են երկու կողմերի գործարար շրջանակների համար՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները և խնդիրները քննարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսի բացումը
Բացմանը մասնակցել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդի
Փարսյանն իր խոսքում շեշտել է, որ նման միջոցառումները դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առկա հնարավորությունները և խնդիրները, հետագա քայլերը։
«Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– ասել է նա։
Փարսյանըհավելել է, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։
Իրանը մտադիր է ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի
Նշենք, որ այսօր ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։