Հարավային Կովկասում կայուն խաղաղության բանալին երկխոսությունն է. Բլինկեն

Աշխատանքային այցով Վաշինգտոնում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնել հնարավոր է երկխոսությամբ։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր միկրոբլոգում` Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ (ապա նաև Միրզոյանի ու Բայրամովի միջև կայացած երկկողմ) հանդիպումից հետո։
«Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,– գրել է ԱՄն պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ եռակողմ և երկկողմ հանդիպումներն անցկացվել են մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
Նշվում է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Մարուքյանը հերքում է, որ կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան նախագիծ
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: