Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան կգլխավորի Ռաֆայել Ղարիբյանը

Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Ռաֆայել Ղարիբյան
Նախկինում Ղարիբյանը զբաղեցնում էր Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ է դարձել Ռաֆայել Ղարիբյանը: Նման որոշում է կայացվել ՊՖԼ-ի անդամ ակումբների կողմից, հայտնում է Sputnik Ղազախստանը:
Ռաֆայել Ղարիբյանը ծնվել է Ալմաթիում, խաղացել է Ղազախստանի պատանեկան հավաքականում, ավարտել է Միջազգային բիզնեսի համալսարանը «Մենեջմենթ» մասնագիտությամբ, ունի մագիստրոսի կոչում «Սպորտային մենեջմենթ և ֆուտբոլի բիզնես» մասնագիտությամբ, որը ստացել է 2009 թվականին Լոնդոնում:
Անձնագիրս պատրաստ է. Էդուարդ Բագրինցևը կխաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականում
Ղարիբյանն աշխատել է «Կայրաթի» մարզական տնօրենի, «Կայրաթ-Մոսկվայի» գլխավոր տնօրենի, ինչպես նաև «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար պաշտոնում:
Վերջին շրջանում զբաղեցնում էր Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: