ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի Օ դը Ֆրանս երկրամասի խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ջերմուկ, որտեղ է Օ դը Ֆրանսի և Վայոց Ձորի մարզի միջև համագործակցության մտադրության մասին հայտարարություն է ստորագրվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Օ դը Ֆրանսի և Վայոց Ձորի մարզի միջև համագործակցության մտադրության մասին հայտարարություն է ստորագրվել
Հյուրերն այցելել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ ու ճոպանուղի, որն այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում:
Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ջերմուկ
«Նրանք եղել են նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսել բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին ներկա են գտնվել Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառմանը»,– գրել է Արսենյանը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։