ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Դոնեցկի Կույբիշևի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել մասնավոր բնակելի հատվածին։ Տղամարդը (ծնված 1962թ.) բեկորային վնասվածքներ է ստացել և տեղում մահացել:
Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի տվյալներով՝ հրետակոծությունն իրականացվել է Նետայլովո բնակավայրի կողմից՝ 155 միլիմետր տրամաչափի հրետանուց։
Չնայած շարունակվող հրետանային մենամարտին, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։