ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Չինաստանի հարավում ՝ Յուննան նահանգում, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ի երկրաբանական ծառայությանը (USGS):
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15.27-ին 935,6 հազար բնակչություն ունեցող Բաոշան քաղաքից մոտ 34 կմ հեռավորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։