Բաբկեն Թունյանի գլխավորած սևծովյան պատվիրակությունը մեկնելու է Անկարա

Բաբկեն Թունյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ այնտեղ բավականին բարդ օրակարգ է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Բաբկեն Թունյանի գլխավորությամբ, մեկնելու է Անկարա։ Այս մասին Թունյանը հայտնեց ԱԺ նիստի ժամանակ։
«Վաղը չէ մյուս օրը (մայիսի 4-ին,– խմբ.) սևծովյան պատվիրակության անդամներով մեկնելու ենք Թուրքիա` Անկարա։ Այնտեղ մեզ բավականին բարդ օրակարգ է սպասվում»,– ասաց Թունյանը։
Նա, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, փորձեց պարզել, թե ինչու ինքը չի մեկնում Թուրքիա, քանի որ կարող էր բարձրաձայնել իր մտահոգությունները, օգնել, որպեսզի հայկական կողմի տեսակետն առաջ տարվեր։
Նշենք, որ մինչ այդ էլ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու է Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը ԱԳ նախարարի պատվիրակության կազմում գնում Ադրբեջանի հետ բանակցությունների։
Գեղամյանը վստահ է` այդ քայլով շաղկապվում են Ադրբեջան–Թուրքիա բանակցությունները։