Աշոտ Սմբատյանն ու Լևան Կակավան քննարկել են բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև համագործակցության հետագա ընդլայնումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ, հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։
Նշենք, որ ապրիլի 27–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ասել էր, որ Վերին Լարսի անցակետում վերազինման աշխատանքներ են տարվում, ինչի պատճառով բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից գործում են միայն 6-ը: Դրա արդյունքում անցակետի թողունակությունը 450-ից իջել է 250-350 բեռնատար օրական: