Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը երկրորդ երեխային են սպասում

Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը. Արխիվային լուսանկար
Թենիսիստուհին հանրությանը ներկայացել է կլարացած փորիկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը սպասում են իրենց երկրորդ երեխային։
Թենիսիստուհին ամուսնու հետ Met Gala-ին ներկայացել է նկատելի կլորացած փորիկով։ Ավելի ուշ Ուիլյամսն իր հղիությունը հաստատել է սոցիալական ցանցերում:
«Շատ ոգևորվեցի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-յին»,- գրել է նա։
Հիշեցնենք, զույգը ծանոթացել է 2015 թվականին։ 2017 թվականի աշնանը ծնվել է նրանց դստերը` Օլիմպիան։ Երեխայի ծնվելուց երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացել են։