Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։
Բաբկեն Թունյանի գլխավորած սևծովյան պատվիրակությունը մեկնելու է Անկարա
Պատվիրակությունը կմասնակցի նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: