Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Զինծառայողի սաղավարտ
Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վարանդայում (գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ ) ինքնասպան է եղել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազությանը։
Նշվում է, որ զինծառայողը մահացել է հրազենային կրակոցից։
Փաստի առթիվ զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայողները Շուշիի շրջանում պայթել են ականի վրա
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այս պահին ընթանում է հետաքննություն։
Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա ու մահացել