Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Արխիվային լուսանկար
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի և Մարտունու շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքում:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: