ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հայաստանում նշել են գարնան և սպորտի տոնը

«Ստարտ» մարզական համալիր
Մրցույթների հաղթողներն արժեքավոր մրցանակներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Զինծառայողները, նրանց ընտանիքները և քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները մասնակցել են գարնան, առողջության և սպորտի տոնին, որը նշվել է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Նրանք մասնակցել են «Мама, папа, я – дружная семья», պարանի ձգման, բազկամարտի մրցույթների։ «Ստարտ» մարզական համալիրում կազմակերպվել են նաև մինի ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումներ», - նշված է հաղորդագրությունում:
«Ալագյազում» վարժանք են անցկացրել ՀՌՕ–ի քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները
Բացօթյա տարածքներում երաժշտական նվագակցությունն ապահովել է միավորման զինվորական նվագախումբը, որի երգացանկում տեղ են գտել ժամանակակից կոմպոզիցիաներ, մեղեդային պոպուրի և դասական ռազմական երգեր:
Մարզական տոնական միջոցառումների ավարտին մրցույթների հաղթողները ստացել ենարժեքավոր մրցանակներ, ինչպես նաև մասնակցության պատվոգրեր:
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանում ստուգել են ռազմական տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը